Քարտային գործառնությունների բողոքարկման և մոնիթորինգի բաժնի մասնագետ is open at ID Bank in Yerevan, Armenia. Posted on Jun 25, 2026, and still on ID Bank’s careers page when we last checked, on Nov 25, 2026.
About the role
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բանկի կողմից թողարկված քարտերով կատարված գործարքների ամենօրյա ուսումնասիրություն և հսկողություն,
- Բանկի սպասարկման ցանցում կատարված գործարքների ուսումնասիրություն, վերլուծություն և անհրաժեշտ գործողությունների իրականացում,
- Բանկի կողմից թողարկված քարտերով կատարված գործարքների մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված կասկածելի գործարքների առկայության դեպքում հաճախորդների հետ կապի հաստատում, ճշտումների կատարում և անհրաժեշտության դեպքում քարտերի բլոկավորում կամ ապաբլոկավորում,
- Թողարկողի և սպասարկողի անվտանգության կանոնների գրանցման, հեռացման, դրանցում փոփոխությունների իրականացման առաջարկների ներկայացում անմիջական ղեկավարին։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն,
- 1 տարվա աշխատանքային փորձ,
- Բանկային օրենսդրության իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ,
- Մայրենի լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
- Հաճախորդների սպասարկման հմտություններ,
- Հաղորդակցման հմտություններ,
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն,
- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտ ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
The employer’s own description, as published on ID Bank’s careers page.
Hiring at ID Bank
ID Bank has 38 open roles right now. Most are in Sales & Business Development, Engineering and Compliance & Legal. See all its roles