Մարքեթինգային վաճառքի արշավների մասնագետ is open at ID Bank in Yerevan, Armenia. Posted on Nov 9, 2026, and still on ID Bank’s careers page when we last checked, on Nov 20, 2026.
About the role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու թեկնածուի Մարքեթինգի վարչության Մարքեթինգային տվյալների վերլուծության խմբին որպես Մարքեթինգային վաճառքի արշավների մասնագետ միանալու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մարքեթինգային վաճառքի արշավների ամբողջական պլանավորում և իրագործում,
- Մարքեթինգային վաճառքի արշավների հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Մարքեթինգային վաճառքի արշավների գործընթացի մշտադիտարկում,
- Մարքեթինգային վաճառքի արշավների գործընթացի իրականացման համար տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցություն
- Էլեկտրոնային մարքեթինգի, մարքեթինգային ուղիղ վաճառքների գործիքների կիրառման միջոցով առաջխաղացումների իրականացում/sms, push, viber, mail, այլ/
- Արտաքին գործընկերների հետ համագործակցություն
- Մարքեթինգային վաճառքի արշավների արդյունավետության բարձրացման նպատակով նոր գործիքների կիրառում և առաջարկների ներկայացում
- Մարքեթինգային ակցիաների և ծրագրերի իրագործման աշխատանքներին աջակցություն,
- Բանկի ներքին իրավական և անհատական ակտերով սահմանված և/կամ անմիջական ղեկավարի կողմից պահանջվող առաջադրանքների իրականացում և հաշվետվությունների տրամադրում,
- Իրեն տրված իրավասությունների շրջանակներում իր գործառույթների ու պարտականությունների ամբողջական և լիարժեք կատարում,
- Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Վաճառքների արշավների գործիքների տիրապետում և կիրառման հմտություններ
- Տվյալների և հաշվետվությունների հետ աշխատելու հմտություններ
- Թվային մարքեթինգի գործիքների կիրառման հմտություններ
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Գրելու, խմբագրման, ներկայացման և հաղորդակցման գերազանց հմտություններ
- Կազմակերպչական հմտություններ և մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն
- Ճշտապահություն, պատասխանատվության բարձր զգացողություն և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Նորարար և ստեղծարար մոտեցում
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
The employer’s own description, as published on ID Bank’s careers page.
Hiring at ID Bank
ID Bank has 37 open roles right now. Most are in Sales & Business Development, Engineering and Compliance & Legal. See all its roles
✓ Actively hiring 5 roles posted in the last 7 daysWhat the marks mean
Similar Other jobs
All Other jobs- Հաճախորդների սպասարկման մասնագետ «Շենգավիթ» մասնաճյուղID Bank · 🇦🇲Yerevan, Armenia—Microsoft Office
- Seasonal StewardEnsemble Hospitality · 🇺🇸Long Beach, CA, USA$28 an hourSecurity clearance
- Front of House and Catering Coordinator / Full Time / Alternating WeekendsPresbyterian Communities of South Carolina · 🇺🇸Easley, SC, USA—Food safety