Քոփիրայթեր is open at ID Bank in Yerevan, Armenia. Posted on Aug 10, 2026, and still on ID Bank’s careers page when we last checked, on Nov 20, 2026.
About the role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է ստեղծագործ արարչի, ով իր հերթին փնտրում է մտքերն իրագործելու երազանքի հարթակը։ Ընտրված թեկնածուն կմիանա Մարքեթինգի բաժնին, որպես քոփիրայթեր։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Գովազդային արշավների կարգախոսների, նկարագրությունների, տեղեկատվական տեքստերի մշակում և արդեն առկա այլ նյութերի մշակում և/կամ խմբագրում,
- Սոց․ մեդիայի հրապարակումների տեքստերի մշակում և/կամ խմբագրում,
- Հաճախորդների, գործընկերների համար նախատեսված հաղորդագրությունների տեքստերի մշակում ,
- Վիդեոհոլովակների սցենարային նկարագրությունների հավաքագրում և/կամ խմբագրում,
- Գովազդային արշավների կոնցեպտների գեներացում ,
- Գովազդային տեքստերի մշակում
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Նվազագույնը 3 տարվա քոփիրայթերի աշխատանքային փորձ՝ մարքեթինգի կամ հարակից բնագավառում,
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն ,
- MS Office փաթեթին տիրապետելու կարողություն,
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
- Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում,
- Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու կարողություն,
- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։
«ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝ ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/:
The employer’s own description, as published on ID Bank’s careers page.
Hiring at ID Bank
ID Bank has 37 open roles right now. Most are in Sales & Business Development, Engineering and Compliance & Legal. See all its roles
✓ Actively hiring 5 roles posted in the last 7 daysWhat the marks mean
Similar Other jobs
All Other jobs- Հաճախորդների սպասարկման մասնագետ «Շենգավիթ» մասնաճյուղID Bank · 🇦🇲Yerevan, Armenia—Microsoft Office
- Seasonal StewardEnsemble Hospitality · 🇺🇸Long Beach, CA, USA$28 an hourSecurity clearance
- Front of House and Catering Coordinator / Full Time / Alternating WeekendsPresbyterian Communities of South Carolina · 🇺🇸Easley, SC, USA—Food safety