DWH Developer/ Բիզնես վերլուծաբան is open at ID Bank in Yerevan, Armenia. Posted on Sep 23, 2026, and still on ID Bank’s careers page when we last checked, on Nov 20, 2026.
About the role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես ։DWH Developer/ Բիզնես վերլուծաբան:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Տեղեկատվության մշակման ընթացակարգերի մշակում, տվյալների վիտրինների (Data Mart) մշակում, աջակցում և օպտիմալացում
- ETL/ELT գործընթացների կարգավորում SSIS-ի հիման վրա
- Համակարգերի աղբյուրների վերլուծություն
- OLAP լուծումների մշակում և աջակցություն՝ MS SSAS (Tabular և Multidimensional) հենքի վրա
- Վերլուծական տվյալների պատրաստում՝ ըստ հարցումների (Ad-hoc հարցումներ)
- Կառավարչական հաշվետվությունների ավտոմատացում բիզնեսի տարբեր ուղղություններով
- Տվյալների հետ աշխատանքի գործընթացում AI գործիքների և պրակտիկաների ներդրում
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է՝ տեխնիկական
- SQL-ի լավ իմացություն, ցանկալի է՝ T-SQL
- Կոդի օպտիմալացման մեթոդների իմացություն
- Տվյալների բազաների կառուցվածքն ինքնուրույն ուսումնասիրելու և տվյալների ներկայացման ու մշակման համար օպտիմալ կառուցվածքներ ձևավորելու կարողություն
- Ցանկալի է՝ տվյալների պահոցների և վերլուծական հաշվետվողականության (DWH & BI) համակարգերի նախագծման և մշակման հիմունքների իմացություն
- OLAP-ի սկզբունքների իմացություն, ցանկալի է՝ OLAP լուծումների կառուցման գործիքներից որևէ մեկի տիրապետում
- Ցանկալի է՝ ETL գործընթացների մշակման փորձ
- Անգլերենի իմացություն՝ տեխնիկական փաստաթղթերը կարդալու մակարդակով, Ռուսերենի լավ իմացություն՝ համակարգի ինտեգրատորի հետ հաղորդակցության և գրագրության համար
- Թիմում աշխատելու պատրաստակամություն
- Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն
- Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-
ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/
The employer’s own description, as published on ID Bank’s careers page.
Hiring at ID Bank
ID Bank has 37 open roles right now. Most are in Sales & Business Development, Engineering and Compliance & Legal. See all its roles
✓ Actively hiring 5 roles posted in the last 7 daysWhat the marks mean
